Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին և դրանց լուծման ծրագրի  կատարումն ապահովող միջոցառումներին։

 

«Այս ծրագրերի մի զգալի մասն ուղղված է մարզային առողջապահական հիմնարկների արդիականացմանն ու օպտիմալացմանը։ Շատ խնդիրներ էլ պետք է լուծվեն ողջ հանրապետության մասշտաբով։ 2013-ին ձեզ հետ միասին լուրջ անելիքներ ունենք ինչպես բժշկական սպասարկման որակի և մատչելիության ապահովման, այնպես էլ ոլորտը ստվերող երևույթների դեմ պայքարի ուղղությամբ»,-ասաց նախարար Դումանյանը։ 

 

Այնուհետև ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց հանրապետությունում սուր շնչառական վարակների  և գրիպի համաճարակային իրավիճակը։ նախարարը հորդորեց խուճապի չմատնվել, բայց և չհանգստանալ, մարզերում ևս ամենօրյա աշխատանք տանել` առավել ուշադիր գտնվելով խոցելի խմբերի նկատմամբ։ 

 

Անդրադառնալով դեղապահովման գործընթացին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով 44 չափաբաժնով (լոտով) հայտարարված մրցույթի արդյունքներով տնտեսվել է մոտ 284 մլն դրամ, որը ևս կուղղվի երկրորդ կիսամյակի կարիքներին` տարեկան կտրվածքով ավելի մեծ ապահովվածության հասնելու համար։ Նախարարը համապատասխան ստորաբաժիններին խստորեն հանձնարարեց բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի 2013թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար մրցույթը հայտարարել և կազմակերպել մարտին, որպեսզի բաշխման ընդհատումներ չլինեն։ Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորեց տեղերում հետևել ինչպես կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերը շահառուներին ժամանակին հասցնելու, այնպես էլ մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպմանը։ 

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ընթացքը, մարզերում կարդրային ապահովվածության վիճակը և այլ հարցեր։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ